Ինչպես անել, որ տղան Ձեզ սիրի
ЛАЙФՏղային Ձեզ սիրել պարտադրելու իրական գաղտնիքը չափազանց պարզ է: Բայց միևնույն ժամանակ էլ հեշտ չէ դրան հետևելը: Տղաները միշտ ցանկանում են այն, ինչը որ չեն կարող ունենալ: Բայց ինչպե՞ս եք այդպիսին դառնալու: Ինչպե՞ս կարող է աղջիկը, որը սիրում է տղային, այնպես անել, որ տղան մտածի, թե աղջիկը հիասքանչ աստվածուհի է: Միանգամայն խորամանկ կերպով, այո՛, բայց, անկասկած, գործող:
Ինչպես անել, որ տղան Ձեզ սիրի
Ի՞նչ եք անում, երբ սիրում եք մի տղայի և ցանկանում, որ նա էլ ձեզ սիրի: Մի քանի ակնարկ եք անում և նրան նայում: Շատ անգամներ գործում է: Լավ, մինչև այս պահն ամեն ինչ լավ է: Բայց երբեմն կարող է չհաջողվել: Տղան կարող է պարզապես Ձեզ չսիրել: Այսպիսով, Ձեր սիրային տողերը ճակատագրին և հնարավորությանը թողնելու փոխարեն՝ միշտ նախընտրելի է քայլ անել և ինչ-որ բան ձեռնարկել: Տղային «ես քեզ շատ եմ սիրում» ասելու փոխարեն՝ ինչո՞ւ այնպես չանել, որ տղան էլ Ձեզ սիրի և նա դա Ձեզ ասի:
Տղաները և նրանց մտքերը
Դարեր շարունակ տղամարդիկ միշտ մեծ ռիսկի են դիմել, որպեսզի ձեռք բերեն այն, ինչ որ ցանկանում են՝ լինի դա փառք, հող, կերակուր, թե կանայք, անհրաժեշտ չէ, որ այս հերթականությունը պահպանվի: Քանի դեռ տղաներն ասում են, որ սիրում են ամեն ինչ հեշտությամբ ստանալ, նրանք իրականում երբեք չեն գնահատում իրական արժեքը այն բանի, որը հնարավոր է ձեռք բերել առանց պայքարի: Բնության օրենք է, և, բարեբախտաբար, իշխելու Ձեր հնարավորությունն է: Փորձեք այս հուշումները, և Դուք կտեսնեք, որ նա սկսում է Ձեզ շատ նկատել:
Նրան Ձեր ուշադրությունը հատկացրեք
Երբ նրա հետ խոսում եք, նրան ակնապիշ նայեք: Գեղեցիկ ձևով դա արեք, ոչ թե այնպես, կարծես փորձում եք ասել, որ ատամներում ինչ-որ բան ունես: Դա նրան կստիպի անհարմարավետություն զգալ: Եվ երբ նա ընկերների հետ ինչ-որ բան է անում կամ միայնակ նստած ինչ-որ բանի վրա է աշխատում, ժամանակ առ ժամանակ հայացք գցեք նրա վրա: Եվ այնպես արեք, որ նա դա զգա: Տղաները սիրում են, երբ աղջիկն իրենց ուշադրություն է դարձնում: Տեսնելով, որ իրեն ավելի շատ ուշադրություն եք հատկացնում, քան թե մյուս տղաներին՝ տղան կցանկանա իմանալ՝ Դուք հետաքրքրված եք նրանով, թե պարզապես ընկերական եք Ձեզ պահում: Եվ դա հենց այն է, ինչ դուք պետք է անեք: Դուք պետք է գրավեք տղայի ուշադրությունը և այնպես անեք, որ նա Ձեզ նայի այնպես, կարծես նրա համար ավելին եք, քան սովորական ընկերը: Հիշեք, հետաքրքրությունը սպանում է, բայց նաև տղաներին ստիպում է զվարճալի կերպով մտածել:
Տպավորություն գործեք նրա ընկերների վրա
Երբ նրա լավ ընկերոջն եք պատրաստվում հանդիպել կամ նրա ընկերների խմբին եք պատահմամբ հանդիպում, մի որոշ ժամանակ մնացեք և զրուցեք նրանց հետ: Ջերմ և դուրեկան Ձեզ պահեք, ժամանակ առ ժամանակ մի փոքր նույնիսկ սեթևեթեք:Տպավորեք նրանց Ձեր խելքով և քաղցրությամբ, և Դուք նրանց դուրը կգաք: Եվ երբ նրանք հանդիպեն Ձեր սիրած տղային, նրանք անկասկած նրան կասեն, թե որքան հիասքանչ աղջիկ եք: Նրա ընկերներին Ձեր միսիոներները դարձնելով՝ նա կսկսի նկատել, որ հատուկ և բաղձալի անձ եք:
Հարցրեք տղայի մասին
Երբ նրա ընկերների հետ զրուցում եք, հարցրեք նրա մասին: Բայց անընդմեջ նրա մասին մի զրուցեք: Նրա հետ կապված մի քանի հարցերը բավարար կլինեն: Եթե նրա ընկերները նրան ասեն, որ հարցրել եք նրա մասին, նա կշփոթվի, միևնույն ժամանակ ջերմ և անորոշ կպահի իրեն՝ իմանալով, որ նրա մասին մտածել եք:



