Հաստատվեց Զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմը. այն կունենա երեք վարչություն
ОБЩЕСТВОՀՀ կառավարությունը հաստատեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմը։ Նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ կոմիտեն կունենա նախագահ, փոխնախագահ և 3 վարչություն՝ զբոսաշրջության քաղաքականության, միջազգային համագործակցության, մարքեթինգի ու զարգացման։
«Սահմանվում են նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև կոմիտեի գործառույթները։ Նախատեսվում է սահմանել նաև Զբոսաշրջության պետական կոմիտեի կառուցվածքն իր 3 կառուցվածքային ստորաբաժանումներով, որոնց միջոցով պետք է իրականացվեն կանոնադրությամբ վերապահված գործառույթները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը:
Կոմիտեի ղեկավարն է Զարմինե Զեյթունցյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



