Տարվա «գերազանցիկներն ու ծույլիկները». ովքեր են ամենաակտիվ կին պատգամավորները
ФОТОWnews.am-ը գրում է.
Ազգային ժողովում կին պատգամավորները 13-ն են։ Նրանցից ոմանք հաճախ են հանդես գալիս ելույթներով, օրենսդրական նախաձեռնություններով ու ընդհանրապես՝ իրենց ակտիվությամբ չեն զիջում արական սեռի պատգամավորներին։
Wnews.am-ն ուսումնասիրել է կին պատգամավորների ակտիվությունը 2016-ի կտրվածքով. ովքեր են ամենից շատն ԱԺ ամբիոնից ելույթ ունեցել, հանդես եկել օրենսդրական նախաձեռնություններով ու գերազանցիկի պես ներկա եղել նիստերին։
Մեր ներկայացրած պատկերը հիմնված է Parliamentmonitoring-ի տվյալների վրա։
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան.
Հերմինե Նաղդալյանը ԱԺ 9-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել 3 անգամ, հարց հղել՝ 2 անգամ, իսկ 10-րդ ում՝ ելույթով եւ հարցերով հանդես չի եկել։ Տարեսկզբի նստաշրջանում տիկին Նաղդալյանի բացակայությունների թիվը կազմել է 6.36 %, իսկ տարեվերջյան նստաշրջանում՝ 24.16%։
Տարեկսզբին գումարված նստաշրջանում նա հանդես է եկել մեկ օրենսդրական նախաձեռնությամբ, իսկ վերջին նստաշրջանում՝ ոչ մի։
Զարուհի Փոստանջյան.
Զարուհի Փոստանջյանը տարվա կտրվածքով ելույթ է ունեցել 10 անգամ, հարց հղել՝ 7 անգամ։ Տարեսկզբյան նստաշրջանի նիստերի 45%-ին ներկա չի եղել, իսկ վերջին նստաշրջանում բացակայել է նիստերի 30.61%-ից։
Տարվա կտրվածքով հանդես է եկել մեկ օրենսդրական նախաձեռնությամբ։
Կարինե Պողոսյան.
Կարինե Պողոսյանին կարելի է դասել գերազանցիկների շարքում. նա ներկա է եղել գրեթե բոլոր նիստերին։ Ելույթ ունեցել մեկ անգամ, իսկ հարց հղել՝ 12 անգամ։ Հանդես եկել մեկ օրենսդրական նախաձեռնությամբ։
Շուշան Պետրոսյան.
Տարվա կտրվածքով Շուշան Պետրոսյանը ներկա չի եղել նիստերի շուրջ 12%-ին։ Ելույթ ունեցել մեկ անգամ, իսկ հարցեր չի հղել։ Հանդես է եկել մեկ օրենսդրական նախաձեռնությամբ։
Էլինար Վարդանյան.
Տիկին Վարդանյանը բացակայել է նիստերի 7.43%-ից։ Ելույթով հանդես եկել 4 անգամ, իսկ հարց հղել 6 անգամ։ Նա հանդես չի եկել որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ։
Շարունակությունը՝ այստեղ