Սոթքում 2 անչափահաս երեխաների մայրը փորձել է ինքնասպանություն գործել՝ սոցիալական վատ պայմանների պատճառով
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Սոթք գյուղում դեկտեմբերի 21-ին ամուսինն ու հարևանները կանխել են 35-ամյա կնոջ` Ա.Գ-ի ինքնասպանությունը՝ կախվելու միջոցով։
Այս մասին Tert.am-ին հայտնեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը` մանրամասնելով. «Դե կարծես սոցիալական վիճակի ծանր պայամաններից ելնելով»:
Գյուղապետը նշեց, որ ընտանիքը ոչինչ չունի, ո՛չ կինն է աշխատում, ո՛չ ամուսինը և ասաց, որ կկանչի ամուսնուն ու կառաջարկի աշխատել մոտակա զորամասում, ինչի համար ինքը կմիջնորդի: Նա պատրաստվում է նաև այլ օգնություններ առաջարկել ընտանիքին:
Ինքնասպանության փորձ կատարած կնոջ վիճակը նորմալ է, հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա: Իսկ ոստիկանությունից հայտնեցին, որ փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



