Արթուր Գևորգյանի և իր կնոջ միլիոնները
ОБЩЕСТВОԱզգային Ժողովի պատգամավոր Արթուր Գևորգյանը նախորդ տարի վաճառել է իր «MERCEDES–BENZ S550» մակնիշի ավտոմեքենան 9 միլիոն 500 հազար դրամով: Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի՝ 2015 թ. տարեկան հայտարարագրից:
Եթե Գևորգյանը նախորդ տարվա սկզբին հայտարարագրել էր 20 միլիոն դրամ, 720 հազար ԱՄՆ դոլար և 230 հազար եվրո դրամական միջոցներ, ապա տարեվերջին դրանք որոշակիորեն փոփոխվել և կազմել են 27 միլիոն 300 հազար դրամ, 705 հազար ԱՄՆ դոլար և 230 հազար եվրո:
Պատգամավորի տարեկան եկամուտներն էլ կազմել են 15 միլիոն 244 հազար դրամ, որից 5 միլիոն 744 հազար դրամը իր մեկ տարվա աշխատավարձն է, իսկ մնացածն էլ ավտոմեքենայի վաճառքից ստացված գումարը:
Գևորգյանի կինը՝ Աննա Գասպարյանը, նույնպես մեծ կարողություններ ունի: Նա աշխատանք չունենալով հանդերձ՝ 2015 թ. հայտարարագրել է 23 միլիոն 200 հազար դրամ, 42 հազար ԱՄՆ դոլար և 133 հազար եվրո դրամական միջոցներ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



