Մահացել Է դերասան Վյաչեսլավ Շալեւիչը
ОБЩЕСТВОԿյանքի 83-րդ տարում դեկտեմբերի 21-ին հիվանդանոցում մահացել Է Վախթանգովի անվան թատրոնի դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Շալեւիչը: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը:
«Ծանր հիվանդությունից հետո հիվանդանոցում մահացել Է Վյաչեսլավ Շալեւիչը»,- ասել Է նա:
Շալեւիչը 1998-ից մինչեւ 2011 թվականը գլխավորում Էր Մոսկվայի Ռուբեն Սիմոնովի անվաg դրամատիկական թատրոնը՝ միաժամանակ խաղալով Վախթանգովյան թատրոնում: Այստեղ նա խաղացել Է «Նավահանգիստ», «Ճայը», «Անմեղ մեղավորները» եւ բազմաթիվ այլ ներկայացումներում:
Կինոաշխատանքների թվում են` «Կապիտանի աղջիկը», «Երեք բարդի Պլյուշչիխայում», «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Բրեժնեւ», «Դարաշրջանի աստղը» եւ այլ կինոնկարներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



