Լոնդոնի մետրոյի աշխատակիցները մտադիր են մեկօրյա գործադուլ հայտարարել հունվարի 8-ին
МЕЖДУНАРОДНОЕԼոնդոնի մետրոյի աշխատակիցները մտադիր են հունվարի 8-ին 24 ժամյա գործադուլ հայտարարել՝ որպես բողոքի նշան աշխատանքային պայմանների վատացման ու անձնակազմի կրճատման դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արհմիությունը։
«Մետրոյի աշխատակիցներն ամեն օր բախվում են կրճատումների ծրագրի կործանարար հետեւանքներին։ Մեր ակցիան ուղղված է այդ ծրագիրը դադարեցնելուն ու ուղեւորների անվտանգության առաջնայնությունը օրակարգ վերադարձնելուն»,- ասվում է պրոֆիլային արհմիության հայտարարության մեջ։
Ծրագրվում է, որ մեկօրյա գործադուլը սկսվելու է հունվարի 8-ին՝ կիրակի, տեղի ժամանակով ժամը 18։00-ին, հետեւաբար դրանից կտուժեն բոլոր նրանք, ովքեր աշխատանքային օրերին մետրոյից են օգտվում աշխատանքի գնալու համար, քանի որ գործադուլը տեւելու է մինչեւ երկուշաբթի ժամը 18։00։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



