Գերմանիայի դատախազությունը բեռլինյան ահաբեկչության գործով կասկածյալին կալանավորելու օրդեր է տվել
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի դատախազությունը Թունիսի քաղաքացի Անիս Ամրիին կալանավորելու օրդեր է տվել, որը ըստ իրավապահների, վարել է այն բեռնատարը, որը Բեռլինում մխրճվել է սուրբծննդյան տոնավաճառում հավաքված մարդկանց բազմության մեջ, ինչի հետեւանքով զոհվել է 12 մարդ, հայտնում է Reuters–ը։
«Հետաքննության այս փուլում մենք հիմք ենք ընդունում այն, որ Անիս Ամրին է վարել բեռնատարը, այսօր նրան կալանավորելու օրդեր է տրվել»,- ասել է Գերմանիայի դաշնային դատախազության ներկայացուցիչը։
Նա նաեւ հայտնել է, որ օրվա ընթացքում իրականացվել են խուզարկություններ Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայում ու Բեռլինում, որտեղ ենթադրաբար մինչ այդ գտնվել է Ամրին։ Նրա խոսքով խուզարկությունների արդյունքում ոչ մի կալանավորում չի իրականացվել։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



