ԻԼԻՊ-ը (Isis) այս խիզախ կնոջ սպանության համար $1 մլն դոլար է առաջարկում
ФОТОBlognews.am-ը գրում է.
ԻԼԻՊ-ը՝ Իրաքի և Լևանտի իսլամական պետություն խմբավորումը (Isis), վերջերս $1 մլն է առաջարկել քուրդ-դանիացի մի կնոջ սպանության համար, ով 2014 թ. թողել է համալսարանը՝ Սիրիայում և Իրաքում ծայրահեղական խմբավորման դեմ պայքարելու համար:
Յոհանա Պալանին, ով 23 տարեկան է, այժմ Կոպենհագենում գտնվում է ճաղերի ետևում, ազատազրկված է, քանի որ 2015 թ. հունիսին դատարանը նրան արգելել էր 12 ամսվա ընթացքում լքել քաղաքը:
Եթե նա մեղավոր ճանաչվի դատարանի դատավճռի համաձայն, ապա ստիպված կլինի երկու տարի բանտում անց կացնել՝ այն նոր օրենքի համաձայն, ըստ որի արգելվում է խմբավորման դեմ պայքարողների արտահոսքը Դանիայից Մերձավոր Արևելք:
«Ինչպե՞ս ես կարող եմ վնաս ներկայացնել Դանիայի և այլ երկրների համար, եթե ծառայում եմ այն պաշտոնական բանակում, որին աջակցում է Դանիան և որն անմիջականորեն ուղղված է ԻԼԻՊ-ի դեմ պայքարին», - հրապարակել է Յոհանան ֆեյսբուքյան իր էջում այն ժամանակ, երբ նրա անձնագիրն առգրավվել է:
Նրա բարձր մակարդակը խոսում է այն մասին, որ Պալանին իսկական սպառնալիք է հանդիսանում ծայրահեղական խմբավորման համար և՛ իրական, և՛ վիրտուալ կյանքում: Ալ-արաբիան հաղորդել է, որ նրա մահվան դիմաց առաջարկվող վերջին դրամական պարգևի մասին խոսվել է ԻԼԻՊ-ի սոցիալական մեդիա կայքերում՝ տարբեր լեզուներով:
Պալանին, ում ընտանիքը ծագումով Իրանական Քուրդիստանից է, ծնվել է Իրաք-քուվեյթյան պատերազմի ընթացքում՝ Իրաքի Ռամադիի փախստականների ճամբարում: Նրա ընտանիքին ապաստան է շնորհհվել Դանիայում, երբ նա դեռ երեխա էր:
Նա թողել է քաղաքագիտության ոլորտում իր ուսումը, որպեսզի միանա քրդական հեղափոխությանը ԻԼԻՊ-ի դեմ այն ժամանակ, որբ ծայրահեղականները նոր թափ առան 2014 թ.-ին: Պալանին կռվում էր և՛ Քուրդ ժողովրդի պաշտպանության միությունում (հարավային Սիրիա), և՛ Իրաքի Պեշմերգայի ուժերում:
Ֆեյսբուքյան հրապարակումներից մեկում Պալանին նշել է, որ « կռվում է կանանց իրավունքների համար, ժողովրդավարության համար, եվրոպական արժեքների համար, որոնք նա սովորել է Դանիայում»:
Նրա դատավարությունը սկսվել է դեկտեմբերի 20-ին: