Նուշը հիանալի հակաբորբոքային միջոց է
ФОТОՏարածված կարծիք կա, որ նուշն ու ընդհանրապես ընկուզեղենն անհրաժեշտ են 2-րդ տեսակի շաքարախտ ունեցող հիվանդներին: Մի խումբ գիտնականների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր նշի կամ այլ ընկուզեղենի օգտագործման դեպքում կկարգավորվի 2-րդ տեսակի շաքարախտի հասցրած առողջական որոշ խնդիրները:
Կլինիկական հետազոտությունները պարզել են, որ 12 շաբաթ անընդմեջ 42 գրամ նուշ ուտելը նվազեցնում է C ռեակտիվի մակարդակը 30%-ով, ինչն անմիջականորեն կապված է սրտային հիվանդության հետ:
Մասնակիցների քաշն ուսումնասիրության ընթացքում նույնպես չէր ավելացել: Բժիշկների խոսքերով՝ այս հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարախտով տառապող մարդկանց սննդակարգում նուշ ավելացնելը դրական ազդեցություն է ունենում բորբոքումները նվազեցնելու գործում: Իսկ բորբոքումները սրտային հիվանդությունների հիմնական պատճառներն են:
Նուշը հարուստ է ճարպերով և համարվում է մագնեզիումի հիմնական աղբյուր: Ընդհանուր առմամբ նուշը նաև պայքարում է ախորժակի մեծացման դեմ, լրացնում է օրգանիզմին անհրաժեշտ մանրաթելերը, մագնեզիումը և կալիումը, այս ամբողջ համադրության հետ մեկտեղ՝ այն հրաշալի է շաքարախտով տառապող մարդկանց համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: