5 նշան, որոնք կարող են հանգեցնել բաժանման
ЛАЙФԱհա մի քանի նշան, որ պետք է հաշվի առնեք և տեսնեք՝ արդյոք դուք այնպիսի հարաբերություն ունեք, որը լավ ավարտ չի ունենա: Եթե զգում եք, որ այսպիսի իրավիճակներում եք գտնվում, հավանաբար ժամանակն է, որ ճամպրուկները հավաքեք և հեռանաք:
Երջանկության պակաս
Երբ երջանիկ եք, ապա այն արտացոլվում է: Նույնն է նաև այն դեպքում, երբ որ տխուր եք: Պետք է խնդիրներին դեմ առ դեմ գնաք և որոշում կայացնեք: Եկեք հասկանանք, որ, եթե հարաբերություններում Դուք երջանիկ չեք, մեծ հնարավորություններ կան, որ Ձեր զուգընկերն էլ երջանիկ չէ:
Հաղորդակցության պակաս
Ամեն մարդ ունի իրեն բնորոշ հաղորդակցման ոճը, և Դուք կարող է ի վիճակի չեք օգնել մեկդ մյուսին՝ ավելի լավ հաղորդակցվել: Եթե երջանիկ չեք զգում, երբ խոսում եք Ձեր խնդիրների մասին մեկդ մյուսի հետ, այլ գերադասում եք դրա մասին խոսել մեկ ուրիշի հետ, ապա ոչինչ չի կարող օգնել:
Միասին անցկացրած ժամանակի բացակայություն
Անկողնում կարող եք դեռևս հրաշալի ժամանակ անցկացնել, սակայն խուսափում եք խոսել Ձեր զուգընկերոջ հետ: Գերադասում եք ժամանակն անցկացնել ուրիշ մարդկանց հետ՝ միասին միայնակ չմնալու համար:
Կատարելության բացակայություն
Երբ սիրահարված եք, Ձեր զուգընկերը ամենահրաշալի անձնավորությունն է մոլորակում: Մարդիկ, որոնք սիրահարված են, անտեսում են մանրուքները, բայց եթե Ձեր դեպքում պատկերն այլ է, ակնհայտ կերպով ինչ-որ բան այն չէ:
Լավ հարաբերության բացակայություն
Մտածեք, թե ինչպես էիք զգում, երբ առաջին անգամ սիրահարվեցիք Ձեր զուգընկերոջը: Եթե այս զգացմունքը բացակայում է, կարող է ցանկանաք ավելի շատ ժամանակ անցկացնել՝ հասկանալու Ձեր հարաբերությունը: Երբեք էլ հեշտ չէ լքել ինչ-որ մեկի, որն այնքան մեծ նշանակություն ուներ Ձեզ համար, ոչ էլ տեղին է խզել հարաբերությունը: Բայց եթե հնարավորության սահմանում ամեն ինչ փորձել եք, և դեռևս տառապում եք ու գտնում, որ հարաբերությունը Ձեզ հոգնեցնում է, ուրեմն կասկած չկա, որ պետք է հնարավորինս շուտ հեռանաք: Եվ բաժանումը ցավ կպատճառի: Շատ կցավեցնի, բայց դա այնպիսի բան է, որից խուսափել հնարավոր չէ:



