Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հնարավոր է

ИНТЕРВЬЮ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական Lenta.ru կայքին: Ներկայացնում ենք հարցազրույցը` որոշակի կրճատումներով:
 
– Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը ԼՂ հակամարտությունն է: Ըստ Ձեզ, որքանո՞վ է հավանական տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը:
 
– Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հնարավոր է: Ավելի քան 20 տարի Ադրբեջանը հետևողականորեն վիժեցնում է միջազգային հանրության` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր փորձերը` գտնելու հակամարտության կարգավորման հնարավոր ուղիներ: Այս տարվա ապրիլին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ավանտյուրա ձեռնարկեց ԼՂ դեմ և կրեց լիակատար ֆիասկո: Մեր աշխատանքը մենք կառուցում ենք ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության կանխավարկածի վրա:
 
Ընդսմին, միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանին ու տարածաշրջանի երկրներին հակամարտության հնարավոր էքսկալացիան ձեռնտու չէ: Լինելով ԼՂՀ անվտանգության երաշխավոր` Երևանն ստիպված է լինելու ներգրավվել բախման մեջ, եթե դա տեղի ունենա: Նաև հասկանալի է, որ պատերազմի վերսկսումը լրջագույն սպառնալիք կդառնա ամբողջ Հարավային Կովկասի համար:
 
– Ինչպե՞ս եք գնահատում ռուսական գործոնը` Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում:
 
– Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում և երկու երկրների ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարևորագույն զսպող գործոն են, ինչը խոչընդոտում է ռազմական գործողությունների վերսկսմանը և նպաստում է տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանմանը:
 
Ռուսաստանի ռազմաբազան մտնում է Հայաստանի տարածքում ստեղծված հայ–ռուսական զորամիավորման մեջ: Մենք իրականացնում ենք զորքերի կիրառման օպերատիվ համատեղ պլանավորում` համատեղ անվտանգության ապահովման նպատակով, իսկ ռուսական ռազմաբազայի ՀՕՊ զորամասերն ու ավիացիան և Հայաստանի օդուժը հաջողությամբ իրականացնում են համատեղ ռազմական հերթապահություն` լուծելով մեր օդային սահմանների անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրը:
 
2010 թ. ստորագրվել է միջպետական արձանագրություն, որով ռազմաբազայի ժամկետը 25 տարուց երկարացվել է մինչև 45 տարի, այսինքն` մինչև 2044 թ.: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ երկարացման նախաձեռնողը եղել է Հայաստանը: Կարևոր է նշել, որ բազայի ժամկետի երկարացման հետ միասին էական լրացում է կատարվել նրա մանդատի ձևակերպման մեջ: Նախկինում բազան պատասխանատու էր միայն նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանների երկայնքով պաշտպանության կազմակերպմանը մասնակցելու համար: Իսկ հիմա այդ ռազմաբազան ամբողջությամբ հանդիսանում է Հայաստանի պաշտպանական համակարգի մաս:
 
– Ինչպե՞ս եք գնահատում ռուս–հայկական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության վիճակն ու հեռանկարները:
 
– Մեր երկրների միջև կնքվել է ավելի քան 160 պայմանագիր և համաձայնագիր, որոնցից ավելի քան 60–ը վերաբերում են ռազմական ոլորտին: Նման ծանրակշիռ նորմատիվային բազա Հայաստանը ոչ մի այլ երկրի հետ չունի: Նույնպիսի բարձր գնահատականի են արժանի նաև ռազմատեխնիկական ոլորտում երկու կողմերի հարաբերությունները: Այդ հարցերը նախևառաջ առնչվում են ԶՈՒ համալրմանն ու արդիականացմանը, Հայաստանի ԶՈՒ–ն ժամանակակից ու համատեղելի սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով ապահովելու գործում ռուսական կողմի օժանդակությանը, ինչը թույլ է տալիս պահպանել ուժերի ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում:
 
– Հայաստանն ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ–ի հետ: Դա արդյոք չի՞ հակասում ռուս–հայկական համագործակցությանը:
 
– Համոզված եմ, որ ՆԱՏՕ–ի հետ համագործակցությունը հայ–ռուսական հարաբերությունների համար խոչընդոտ չէ: Այս բոլոր տարիներին, երբ մեր հարաբերությունները ՆԱՏՕ–ի հետ դրված են եղել պլանային հիմքի վրա, Ռուսաստանի հետ համագործակցությունը միայն ընդլայնվել է:
 
Ուշադրություն դարձրեք` ԼՂ հակամարտության շուրջ բանակցային գործընթացն այն հարթակներից է, որտեղ ՆԱՏՕ–ի և ՀԱՊԿ–ի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի ու ԵՄ–ի շահերը համընկնում են:
Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%