10 ամանորյա համեղ նախուտեստներ, որոնք կարելի է պատրաստել մի քանի րոպեում
ФОТОTert.am-ը գրում է
Ձեր ամանորյա սեղանը չափազանց գեղեցիկ տեսք կունենա, եթե զարդարեք այն այսպիսի նախուտեստներով։ Դրանք պատրաստելը շատ հեշտ է ու ժամանակատար չէ։
takprosto.cc-ն գրում է, որ այս նախուտեստները կարելի է պատրաստել 5 րոպեում, պարզապես ցանկություն է հարկավոր։ Պատրաստեք դրանք ու զարմացրեք ձեր հյուրերին։
Խառնեք քերած պանիրը, կանաչին ու ձուն և փաթաթեք երշիկի շերտի մեջ։
Թարմ վարունգը բարակ կտրատեք, վրան սաղմոնի կտոր դրեք ու մի փոքր պանիր։
Խառնեք պանիրն ու այն ամենը, ինչ սիրում եք և փոքրիկ ճուտիկներ պատրաստեք։
Ցուկկինին բարակ կտրատեք ու տապակեք չոր թավայի մեջ։ Շերտերի մեջ ձեր սիրելի աղցանը լցրեք ու զարդարեք հազարի տերևներով։
Մոցարելայի գնդիկը մի քանի մասի բաժանեք, տաքացրեք և ամեն գնդիկը զգուշությամբ հարթեցրեք։ Մեջը մրգերի խյուս լցրեք ու պարկի պես կապեք։
Տապակեք բիբարը, կեղևազրկեք ու լցոնեք ձեր սիրելի աղցանով։
Լցոնեք ավոկադոն լոլիկով, բիբարով ու պանրով։
Լոլիկը կտրատեք, վրան ընկույզից, թթվասերից ու պանրից խյուս ավելացրեք։
Խոզապուխտի շերտի մեջ լցրեք այն ամենը, ինչ սիրում եք և փաթաթեք։
Շերտերով դասավորեք եփած բազուկն ու նարինջը։