Նավթի համաշխարհային գները նվազում են
ЭКОНОМИКАԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գները նվազում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է «Gazeta»-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները նվազել են 0.43 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 52.72 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները նվազել են 0.35 տոկոսով` հասնելով մեկ բարելը 54.86 դոլարի:
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկյան ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի` ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի. ուղղություններով:
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին: