Թաիլանդի համալսարանն սկսել է ուսման դիմաց վճարն ընդունել բրնձով
ОБЩЕСТВОԹաիլանդի մայրաքաղաքից հյուսիս ընկած շրջանում գտնվող Ռանգսիտի համալսարանի ուսանողներն այժմ կարող են ուսման դիմաց վճարել ոչ թե փողով, այլ բրնձով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բնամթերքով նման հատուցումը բուհի ղեկավարությունը հարկադրված Է եղել սահմանել, որպեսզի օգնի գյուղացիական այն ընտանիքներից սով որողներին, որոնք դժվարին ֆինանսական դրության մեջ են հայտնվել այդ հատիկային մշակաբույսի գների անկման պատճառով:
«Մենք պետք Է դժվարին պահին աջակցենք գյուղացիներին, քանի որ նրանք են պահում մեր երկիրը»,-ընդգծել Է դեկան Վորաչատ Չուդչոմչանը, ով ղեկավարում Է ուսանողական այն ծրագիրը, որը ուսումնառության դիմաց վարձավճարի ամբողջական կամ մասնակի մարում Է ենթադրում բրնձի բարտերի ճանապարհով: Նրա խոսքով՝ այդ առաջարկությունից արդեն օգտվել Է 19 մարդ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



