«Այլընտրանքային» բանանն արդեն Հայաստանում է. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
«ArmEc Trading» ՍՊԸ–ն Հայաստան է ներմուծել բանանի առաջին խմբաքանակը: Ի տարբերություն մեր երկիր բանան ներմուծող մյուս կազմակերպությունների՝ այս խմբաքանակի առանձնահատկությունն այն է, որ այն ներմուծվել է անմիջապես Էկվադորի բանանի ազգային ասոցիացիայից՝ առանց միջնորդ կազմակերպությունների: Դրա շնորհիվ բանանը Էկվադորից արտահանվել է Էկվադորի զինանշանի, «ArmEc Trading» ՍՊԸ–ի լոգոտիպի և հայերեն նկարագրության մակնշմամբ:
Բացի դրանից՝ կարևոր է այն, որ բանանը պահվելու է հատուկ տեխնոլոգիաներով կահավորված սառնարաններում, որոնց կառուցմանը, «Հայ–էկվադորական բարեկամություն» ՀԿ–ի կնքած պայմանագրերի շնորհիվ, մասնակցել են նաև էկվադորցի մասնագետները:
«ArmEc Trading» ՍՊԸ–ն մտադիր է զարգացնել հայ–էկվադորական առևտրատնտեսական հարաբերությունները՝ բանանից բացի էկվադորական այլ ապրանքատեսականի ևս ներմուծելով Հայաստան:
Հիշեցնենք նաև, որ արդեն 3 ամիս է «ArmEc Trading» ՍՊԸ–ն բանան է արտահանում ԵՏՄ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստան և Ղազախստան:
«Հայ–էկվադորական բարեկամություն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի կնքած համագործակցության պայմանագրերի հիման վրա «ArmEc Trading» ՍՊԸ–ն ձեռք է բերել էքսկլյուզիվ պայմանավորվածություններ՝ Էկվադորից արտահանում իրականացնող էկվադորական պետական մարմինների և կազմակերպությունների հետ, որոնց թվում առանցքային դեր ունեն Էկվադորի արտաքին առևտրի նախարարությունը և «ՊրոԷկվադոր» կազմակերպությունը:
Երկարատև բանակցությունների շնորհիվ, «ArmEc Trading» ՍՊԸ–ին հաջողվեց հասնել նրան, որ Էկվադորից արտահանում իրականացնող պետական մարմինները էկվադորական արտադրանքի հատուկ խմբաքանակ հատկացնեն հենց Հայաստանին, որի միջոցով էլ կատարվում է էկվադորական արտադրանքի արտահանումը ԵՏՄ երկրներ, ընդ որում՝ «ArmEc Trading» ՍՊԸ–ն, գրանցված լինելով Հայաստանում, իր հարկային պարտավորությունները (շահութահարկ) կատարում է մեր երկրում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: