Բանանի կեղևի օգտագործման 15 յուրահատուկ միջոց
ФОТОԲանանի կեղևը միջուկից ոչ պակաս արժեքավոր է: novate.ru-ն ներկայացնում է բանանի կեղի օգտագործման 15 հետաքրքիր միջոց:
Կոշիկի քսուք
Պետք է կոշիկը սրբել բանանի կեղևով, հետո այն սրբել մաքուր կտորով: Կոշիկները կփայլեն, ինչպես՝ նորը:
Մաքրող միջոց արծաթի համար
Պետք է բլենդերով բանանի կեղևից ու մի քիչ ջրից մածուկի նման խառնուրդ ստանալ: Դրանով արծաթ են մաքրում:
Թիթեռներ այգում
Բանանի կեղևը մի քիչ բանանով այգում դնելու դեպքում որոշ ժամանակ անց այնտեղ թիթեռներ կհավաքվեն:
Մաշկի խնամքի միջոց
Բանանի կեղևը կօգնի նրանց, ովքեր չոր մաշկ կամ պեպեններ ունեն: Պետք է օրական երկու անգամ մաշկը սրբել կեղևի ներսի մասով, արդյունքը սպասել չի տա:
Պարարտանյութ բույսերի համար
Ավելի լավ է՝ բանանի կեղևը նետել ոչ թե աղբամանը, այլ օգտագործել որպես պարարտանյութ: Այն հատկապես խորհուրդ է տրվում լոլիկի և վարդի համար:
Բանանի քացախ
Բանանի կեղևից հրաշալի քացախ կստացվի, որն առանձնանում է թթու-դառը համով, քաղցր ենթահամով: Այն շատ հարմար է աղցանների, ջրի և թեյի բույրն ապահովելու համար:
Մարինադ մսի համար
Փորձեք միսը բանանի կեղևի հետ տապակել. փափուկ և հյութեղ կստացվի:
Ատամների սպիտակեցուցիչ
Ատամները սպիտակեցնելու համար պետք է կեղևի ներսի մասով սրբել ատամները:
Քորի դեմ միջոց
Մոծակների խայթոցից հետո քորի դեպքում պետք է պարզապես այդ մասի վրա բանանի կեղևով սրբել:
Փշի դեմ միջոց
Բանանի կեղևը պետք է կպցնել այն տեղին, որտեղ փուշ է մտել: Դա կօգնի փուշը մոտեցնել մաշկին, և այն հեշտ կլինի հանել:
Գրություն
Բանանի կեղևի վրա կարելի է մի ամբողջ նամակ գրել, օրինակ՝ սիրո խոստովանություն: Այն հնարավոր կլինի կարդալ մի քանի ժամ հետո:
Մաքրող միջոց բույսերի համար
Բանանի կեղևը բացարձակապես անվնաս է բույսերի տերևների համար և շատ լավ մաքրում է դրանք:
Հակադեպրեսանտ
Ընկճախտի վիճակը մեղմացնելու համար նախ պետք է ուտել բանանի միջուկը, հետո կեղևը դնել՝ եռալու:
Ծուղակ ցեցի համար
Պետք է տարբեր տեղերում բանանի կեղևի փոքր կտորներ դնել, որը կգրավի ցեցին:
Հակաակնեային միջոց
Որպեսզի պզուկը վերանա, պետք է այն սրբել բանանի կեղևի ներսի մասով ու չսրբել մաշկը: