Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ամուլսարի շահագործման ռիսկեր․ առաջարկ

БЛОГ

Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ամուլսարի հանքի շահագործումը եղել և շարունակում է մնալ հասարակության շրջանում խորը մտահոգություններ հարուցող խնդիր: Մտահոգիչ են հատկապես Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների ջրերի, դրանց միջոցով Սևանա լճի ջրերի, և, մասնավորապես, Ջերմուկի հանքային ջրերի վրա հնարավոր արհեստածին ազդեցությունները:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փաստաթղթերում «Լիդիան Ինթերնեյշնլ»-ը ներկայացրել է Չեխիայի Հանրապետությունում իրականացրած հետազոտությունների տվյալներ, համաձայն որոնց` Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս կազմող Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների ջրերի վրա ազդեցություն չի լինի: Միաժամանակ ներկայացվել են Մեծ Բրիտանիայում իրականացված իզոտոպային հետազոտությունների տվյալներ, համաձայն որոնց` Ջերմուկի հանքային աղբյուրները կապված չեն Ամուլսարի վրա առկա ստորգետնյա և մակերևութային ջրերի հետ:
Հաշվի առնելով Ջերմուկի հանքային ջրերի և Սևանա լճի ջրերի վրա ազդեցության բացահայտման կարևորությունը` այս հարցը չի կարող համարվել փակված` հիմնվելով մեկ հետազոտության արդյունքների վրա: Ներկայացված տվյալներն ու եզրակացությունները վերաբերվում են ներկայիս` մինչև հանքավայրի շահագործումը հղումային վիճակին: Մինչև հանքավայրի շահագործումը Ջերմուկի հանքային ջրերի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների ջրերի և Ամուլսարի գոտու մակերևութային ու ստորերկրյա ջրերի միջև կապի բացակայությունը դեռևս միանշանակ չի նշանակում, որ հանքավայրի շահագործումը սկսելուց հետո, երբ տեղի կունենան հողային աշխատանքներ, հարյուրավոր հեկտարներով տարածքների արտաքին բնական ծածկույթների և լանդշաֆտների փոփոխություններ, պայթեցումներ, տարիներ շարունակ հազարավոր տոննաներով քիմիական միացությունների օգտագործում տեղանքում, ջրային մարմինների միջև կապ չի առաջանա կամ Ամուլսարի գոտու ջրային մարմիններից դեպի Ջերմուկի հանքային ջրային մարմին, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներ ներթափանցում տեղի չի ունենա:
Պետությունը և հասարակությունը պետք է վստահ լինեն, որ հանքավայրի շահագործման փուլում շրջակա միջավայրի և, հատկապես, Սևանա լճի ջրհավաք ավազանի ու Ջերմուկի հանքային ջրերի վրա ցանկացած ազդեցություն կբացահայտվի արդեն նախնական փուլերում, երբ ազդեցությունները կլինեն վերահսկելի և դարձելի, իսկ հետազոտությունների տվյալներն անպայման հասանելի կլինեն հասարակությանը, գիտական շրջանակներին և պետական կառույցներին:

«Civil voice» բնապահպանական հասարակական կազմակերպությունը ակտիվորեն մասնակցել է «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի ներկայացրած ՇՄԱԳ բազմափուլ քննարկումների երկու հասարակական լսումներին, ներկայացրել է դիտողություններ և առաջարկություններ՝ կապված Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով Ջերմուկի հանքային ջրերի, շրջակա ջրային էկոհամակարգերի վրա հնարավոր ազդեցությունների վերահսկման ծրագրերի հետ։
«Civil voice» բնապահպանական ՀԿ-ն առաջարկում է Ամուլսարի հանքավայրի գործարկման, շահագործման և ռեկուլտիվացիայի ժամանակահատվածներում իրականացնել Ջերմուկի հանքային ջրերի, Սևանա լճի ջրհավաք ավազանի (Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներ) ջրերի բաղադրության հատուկ մոնիտորինգային ծրագիր՝ օգտագործելով հետազոտությունների առնվազն երկու մեթոդ՝ իզոտոպային հարաբերությունների (ներառելով առնվազն ջրածնի, ածխածնի, թթվածնի, ազոտի և ծծմբի իզոտոպները) և հազվագյուտ տարրերի հարաբերությունների (ներառելով լանթանոիդների և հազվագյուտ այլ տարրեր) մեթոդները:

«Լիդիան Ինթերնեյշնլ»-ին առաջարկում ենք Հայաստանում ստեղծել իզոտոպային հարաբերությունների մասս-սպեկտրաչափական հետազոտությունների լաբարատորիա, որի հիմնական նպատակը և գործառույթը պետք է լինի Ջերմուկի հանքային ջրերի և Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրերի (Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների) վրա հանքավայրի շահագործման ցանկացած ազդեցության վերահսկողությունը և բացահայտումը:

Լաբորատորիայի ստեղծման առաջարկն ընկերության կողմից ընդունելու դեպքում պարտադիր պայման ենք համարում մոնիտորինգային և լաբորատոր աշխատանքների իրականացման ժամանակ ապահովել հավասար մասնակցային պայմաններ և՛ պետական պատկան մարմինների, և՛ հասարակական կազմակերպությունների համար: 
Ծանոթ լինելով ընկերության պատասխանատուների հավաստիացումներին, թե «Լիդիան Ինթերնեյշնլ»-ը իրականացնելու է առանց բացասական ազդեցության հանքարդյունաբերություն, և որ ընկերությունը նոր որակ է հաղորդելու հայաստանյան հանքարդյունաբերությանը, և այսպես շարունակ՝ ակնկալում ենք ընկերության կողմից գործուն քայլեր՝ լաբորատորիայի ստեղծման միջոցով մոնիտորինգային աշխատանքների իրականացման համար:

«Civil Voice» բնապահպանական ՀԿ
Տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха