Ինչի՞ կարող է հանգեցնել օրգանիզմում կալցիումի պակասը
ФОТОԿալցիումն օրգանիզմի համար էական կարևորություն ունեցող տարր է, որի պակասը կարող է օրգանիզմում մի շարք անցանկալի երևույթների հիմք դառնալ: Կալցիումի պակասի համախտանիշներն են` ցավ մկաններում և հյուսվածքներում, թույլ ոսկորներ, խնդիրներ ատամների հետ, ցածր իմունիտետ և մշտական հոգնածություն, մշտական խնդիրներ քնի հետ, դեմքի անառողջ գույն:
Ամենից լավ է կալցիումի պակասը լրացնել դրանով հարուստ սննդամթերքի հաշվին։ Այն շատ լավ է յուրացվում A եւ D վիտամինների հետ մեկտեղ։ Մեկ բաժակ կաթը մոտ 300 միլիգրամ կալցիում է պարունակում։ Սուրճի սիրահարները պետք է հիշեն, որ այն օրգանիզմից հեռացնում է կալցիումը, ուստի, սուրճից ամբողջությամբ չհրաժարվելու համար, այն կարելի է խմել կաթի հետ։ Այդ դեպքում օրգանիզմում կալցիումի քանակը չի պակասի։ Երեսուն գրամ պանրի մեջ մոտ 200 միլիգրամ, իսկ 230 գրամ մրգային յոգուրտի մեջ` 345 միլիգրամ կալցիում կա։
Կալցիումով հարուստ մթերքներից են նաեւ ծովամթերքը, ձկնեղենը, ընդեղենը (լոբի, ոսպ, սիսեռ, ոլոռ եւ այլն), ընկույզները, կանաչ բանջարեղենը եւ կաթնամթերքը։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: