60-ամյա դպրոցի աղյուսե վառարանները «պատմական նմուշ» են
ФОТОHetq.am-ը գրում է.«Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Թլիկ եզդիաբնակ գյուղի դպրոցը, կարելի է ասել, իսկական հնություն է: 1956 թ. կառուցված միահարկ շինությունում այսօր էլ պահպանվել են պատերի մեջ կառուցված աղյուսե բուխարիները, որտեղ ժամանակին ածուխ են վառել:
Սենյակները հիմա տաքացվում են նավթի վառարաններով, իսկ աղյուսե վառարանները բառիս բուն իմաստով քարե հուշ են դարձել: Անցյալից հիշողություն են նաեւ ուսուցչանոցի դռան հարեւան պատի վրա գրված Մեծ Հայրենականի մասնակից թլիկցիների անունները, որոնցից մի քանիսն արդեն ջնջվել են:
60-ամյա դպրոցի շենքը բաղկացած է համեմատաբար մեծ նախասրահ-միջանցքից, որը ձմռանը նաեւ սպորտդահլիճ է ծառայում, մի քանի փոքր դասասենյակներից, ուսուցչանոցից ու տնտեսական սենյակից: Սանհանգույցը դրսում է, ֆիզկուլտուրայի պարապմունքներն էլ տաք եղանակին բակում են կազմակերպվում:
Շարունակությունն՝ այստեղ: