Թուրքիան հայտարարել է մեկ գիշերում 68 գրոհայինի ոչնչացման մասին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան հայտարարել է մեկ գիշերում ԴԱԻՇ խմբավորման 68 գրոհայինի ոչնչացման մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Անկարայից ստացվող տեղեկությունների համաձայն՝ իսլամիստները ոչնչացվել են Էլ-Բաբ քաղաքի մոտ տեղի ունեցած մարտերում՝ չափավոր սիրիական ընդդիմության անդամների կողմից, որոնց աջակցել են թուրք զինծառայողները։ Հաղորդվում է նաև ԴԱԻՇ-ի 141 օբյեկտի, այդ թվում շտաբի ոչնչացման մասին։
Սիրիայի ազատ բանակի ջոկատներին հաջողվել է իսլամիստներից մաքրել հիվանդանոցի շենքը, որտեղ գտնվել է հրամանատարական կետ և զինամթերքի պահեստ։ Թուրքամետ գրոհայինները տվել են 2 զոհ։ Թուրքական մամուլի տվյալներով՝ ԴԱԻՇ-ին պատանդ է ընկել Թուրքիայի զինված ուժերի 3 զինվոր։ Այդ տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չկա։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



