Բաշկիրիայում պայթյուն է հնչել նախկին զորամասի տարածքում. կան վիրավորներ
ОБЩЕСТВОԲաշկիրիայում գտնվող նախկին զորամասի տարածքում պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ նախարարության հերթապահ բաժինը ստացել է հաղորդագրություն, որ նախկին զորամասի տարածք անօրինական կերպով անհայտ անձինք են մտել, ինչից հետո պայթյուն է տեղի ունեցել:
«Դեպքի հետևանքով կան վիրավորներ, նրանց վիճակը հստակեցվում է: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ՝ 6 մարդ և տեխնիկայի 19 միավոր»,- հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Դեպքի վայր են ժամանել քննիչներ:
Ականատեսների խոսքերով՝ պայթյունի հետևանքով երկու երիտասարդ է զոհվել: Այդ տվյալները պաշտոնապես չեն հաստատվում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



