Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը

БЛОГ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարն ամփոփել է իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները և պատասխանել լրատվամիջոցների հարցերին: 

Նախարարը նշել է, որ այս ընթացքում առաջնահերթորեն վերլուծության են ենթարկվել գյուղոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը, հանդիպումներ են կազմակերպվել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, որոնց ֆինանսավորմամբ վարկային ծրագրեր են իրականացվում` հստակեցնելու այն խնդիրները, որոնք խոչընդոտում են գյուղոլորտի տարբեր ճյուղերի առաջընթացին: 
Նախարարն ընդգծել է, որ այդ խնդիրների վերլուծության հիման վրա 2017 թվականին կատարելագործվելու են առկա ծրագրերի սուբսիդավորման մեխանիզմները` ի շահ ոլորտի, բիզնեսի և գյուղացու: 
«Գյուղատնտեսության նախարարության ուղղվածությունը լինելու է պետություն-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ ստեղծել մեխանիզմներ, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը», - նշել է Իգնատի Առաքելյանը:
Պարարտանյութերի սուբսիդավորման ծրագրին առնչվող հարցերի հետ կապված նախարարը նշել է, որ պետությունը պատրաստ է ազատականացնել շուկան, սակայն տնտեսավարող սուբյեկտները դեռևս պատրաստ չեն ամբողջապես ապահովել պարարտանյութերի ներքին շուկայի պահանջարկը, ուստի այս պահին առավել նպատակահարմար է միջանկյալ լուծում տալ խնդրին. կհայտարարվի բաց մրցույթ, որին հնարավորություն կունենան մասնակցելու բոլոր այն ընկերությունները, որոնք պատրաստ են պարարտանյութ ներմուծել կամ արտադրել: 
 Տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում տոհմային երինջների ներկրման հարցի շուրջ նախարարը նշել է, որ այս ճյուղի հետագա զարգացման նպատակով նախատեսվում է սահմանել չափորոշիչներ Հայաստանում գործող լավագույն տոհմաբուծարանների համար, որպեսզի նրանք կարողանան տոհմաբուծությունը զարգացնել կովկասյան գորշի և այլ ցեղատեսակների միջոցով և իրենց վերարտադրած սերնդի տոհմային գյուղատնտեսական կենդանիները վաճառել ֆերմերներին, որի արժեքի մի մասը կսուբսիդավորվի պետության կողմից: Միաժամանակ նախարարը հավելել է, որ այս գործընթացը կլինի պետության խիստ վերահսկողության ներքո:
Նախարարի խոսքով, հաջորդ տարի շարունակվելու են նաև սերմնաբուծության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը` Հայաստանում բարձրակարգ սերմերի պաշար ապահովելու և ինքնաբավությունը բարձրացնելու նպատակով: 
Ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտում պետական սուբսիդավորմանն ու վարկավորմանը վերաբերող հարցերին, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման անհրաժեշտությանը: 
Նախարարն ընդգծել է, որ մեխանիզացիան այսօր շատ հնամաշ է, ուստի փորձելու են մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ խնդրին լուծում տալ` առկա ֆինանսական միջոցները կուղղվեն սուբսիդավորելու կանխավճարները կամ վարկի տոկոսադրույքները, որպեսզի գյուղացիական տնտեսությունները կարողանան բարձրակարգ մեխանիզացիա ձեռք բերել: Կա նաև մասնավոր ընկերություն, որը պատրաստ է իր վրա վերցնել մեխանիզացիայի ներդրման համակարգի կառավարումը, և այս պահին վերջինիս հետ բանակցություններ են ընթանում: 
Գյուղատնտեսության հոկտեմբեր ամսվա անկումը և նոյեմբերի աճը նախարարը բացատրել է տարվան բնորոշ բնակլիմայական պայմաններով. անբարենպաստ եղանակի պատճառով գյուղացիներն այս տարի չեն կարողացել բերքը հավաքել հոկտեմբերին, և բերքահավաքը կատարել են նոյեմբեր ամսին, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ հոկտեմբերին նախորդ տարվա համեմատ ունենանք անկում, իսկ նոյեմբերին ընդհակառակը` աճ արձանագրվի: Այս համատեքստում Իգնատի Առաքելյանը կարևորել է գյուղատնտեսական համատարած հաշվառման արդյունքները, որոնք երեկ արդեն պաշտոնապես հրապարակվեցին` հավելելով, որ ԱՎԾ-ի հետ համատեղ ցուցանիշները վերլուծվելու են, որպեսզի այդ ճշգրտումների հիման վրա մշակվի գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը: 
Վերջում անդրադառնալով տարեվերջյան ասուլիսը «Արմենիա վայն» ընկերությունում կազմակերպելու որոշմանը` նախարարը պարզաբանել է, որ ընկերությունը շատ կարևոր քայլ է կատարել մթերման առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Նախապես կնքվելու է շուրջ 700 տոննա խաղողի գնման պայմանագիր Վայոց ձորի մարզի գյուղացիական տնտեսությունների հետ, որում կֆիքսվի նաև մթերման մինիմալ գին: Սա հնարավորություն կտա գյուղացիներին ավելի բարենպաստ դաշտում աշխատել և վստահ լինել, որ իրենց արտադրած գյուղմթերքը կիրացվի, և մթերման սեզոնին խնդիրներ չեն լինի:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира