Հավանաբար Ձեր տանն աճում է այս բուժիչ բույսը. սովորեք այն ճիշտ օգտագործել
ФОТОՓողի ծառ՝ բույս, որը կա համարյա բոլորի տանը: Ոմանց այն գրավում է իր արտաքին տեսքով, ոմանք էլ հավատում են, որ այն ընդունակ է գումար տուն բերել:
Բայց ոչ բոլորը գիտեն, որ այս բույսը կարելի է աճեցնել նաև առողջությանն օգուտ բերելու համար: Նրա բուժիչ որակները կօգնեն ազատվել շատ հիվանդություններից, քանի որ այն ունի հակաբորբոքային, հակավիրուսային և բակտերիասպան հատկություններ:
Բուժման մեթոդները
1 Այրվածքներ, վնասվածքներ, մաշկի ձգվածություն, վերքեր, կտրվածքներ, թարախակալություն Բույսից խյուս պատրաստեք, դրեք այն մաշկի վնասված հատվածին և բինտով փաթաթեք: Փոխեք վիրակապը հենց խյուսը չորանա՝ 2-3 ժամից:
2 Արտրիտ, արթրոզ Քամեք 10-15 տերևների հյութը և քնելուց առաջ քսեք հոդերին:
3 Անգինա, տոնզիլիտ Քամեք 10 տերևների հյութը և խառնեք 200 մլ ջրի հետ: Կոկորդի ողողում արեք դրանով օրը 3-5 անգամ:
4 Շուրթերի հերպես Քամեք տերևների հյութը և քսեք ախտահարված մասին 30 րոպեն մեկ:
5 Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց Սոված փորին կերեք երկու տերև: Շատ լավ կծամեք:
6 Պիելոնեֆրիտ, ցիստիտ Մանրացրեք բույսի 5 տերև և վրան 200 մլ տաք ջուր լցրեք: Թողեք մեկ ժամ: Օգտագործեք այս դեղմիջոցն օրը երեք անգամ, մեկ ճաշի գդալ, ուտելուց 15 րոպե առաջ:
7 Թութք Դրեք կտրատած տերևներ: Միանգամից օգնում է: