«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 4 մլն դոլարի առքուվաճառք
ЭКОНОМИКА«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հունիսի 10-ին կատարվել է 4 մլն դոլարի առքուվաճառք: ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 478.25 դրամ, պահանջարկը` 478.01 դրամ:
Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 3 մլրդ 500 մլն դրամի գործարք: Առաջարկը կազմել է 13.00 տոկոս, իսկ միջին տոկոսադրույքը` 12.3863%:
Մայիսի 12-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.61 դրամ, մայիսի 13-ին` 482.00 դրամ, 15-ին` 483.64 դրամ: Մայիսի 16-20-ը դոլարի առքուվաճառք չի կատարվել: Մայիսի 21-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 475.78 դրամ, 22-ին` 478.36 դրամ: Մայիսի 23-ին և 24-ին գործարք չի կատարվել: Մայիսի 25-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.54 դրամ, մայիսի 26-ին` 479.00 դրամ, 27-ին` 479.50 դրամ: Մայիսի 28-30-ը և հունիսի 1-ին գործարք չի կատարվել: Հունիսի 2-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 477.00 դրամ, 3-ին` 478.05 դրամ, 4-ին` 477.75 դրամ, 5-ին` 476.75 դրամ: Հունիսի 6-ին և 7-ին գործարք չի կատարվել: Հունիսի 8-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 475.27 դրամ, 9-ին` 478.22 դրամ: