Կենդանակերպի ամենառոմանտիկ նշանները
ФОТОԿենդանակերպի 12 նշանների մեջ կան այպիսինները, որոնք ձգում են դեպի ռոմանտիկ հարաբերությունների և ունակ են պտտեցնել իրենց սիրելիների գլուխը ոչ սովորական արարքներով:
Ովքե՞ր են նրանք:
3 Առյուծ
Այս նշանի ներկայացուցիչները գերազանց ճաշակի տեր և շքեղը գնահատող մարդիկ են: Առյուծները ճանաչվել են որպես լավագույն սիրուհիներ և սիրեկաններ: Հենց նրանք են հեշտությամբ գրավում իրնեց կողակիցների սիրտը թագավորական շքեղությամբ ռոմանտիկ հանդիպումներով: Ի դեպ, Առյուծը միշտ զարմացնելու մի միջոց գտնում է՝ ձեռք բերելով աշխարհիկ միջոցառման հրավիրատոմսեր իր և իր սիրելիի համար, կամ կազմակերպելով ռոմանտիկ հանդիպում այգում, որը նա գնել է իրենց համար մի գիշերով: Այս նշանի ներկայացուցիչներից կարելի է սպասել ամենաշքեղ առաջարկները, օրինակ, մեկնել շուրջերկրյա ճանապարհորդության, կամ էլ մի երկու օրով փախնել բոլորից և գնալ անմարդաբնակ կղզի: Առյուծը միշտ մի միջոց գտնում է իր սիրելիին զարմացնելու համար, և եթե պատրաստվում է սիրո խոստովանություն անել, կամ ամուսնության առաջարկություն, դա այնպես կանի, որ ամբողջ քաղաքը կխոսի դրա մասին:
2 Ձկներ
Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչներն իսկական էսթետներ և ռոմանտիկներ են: Նրանք բավականին խնայող են, այդ պատճառով չարժե նրանցից սպասել Մեքսիկա մեկնելու հանկարծակի առաջարկություն: Բայց Ձկները կարող են կազմակերպել իսկական ռոմանտիկա՝ առանց մեծ ծախսեր անելու: Նրանցից կարելի է սպասել ռոմանտիկ գրառումներ մայթեզրերի վրա, անսպասելի շնորհավորանք ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, ձեր նկարով և սիրո խոստովանությամբ վահանակներ: Ավելին, Ձկների խոսքերում եղած անկեղծության նոտաներն, որպես կանոն, ռոմանտիկ են ցանկացած իրավիճակից և ցանկացած անսպասելի նվերներից: Ի դեպ, Ձկներն իսկական հրաշագործներ են սեքսում, դա նշանակում է, նրանք կնվիրեն իրենց զուգընկերոջը հիանալի սիրո գիշեր, որի մասին նրանք երբեք չեն կարողանա մոռանալ:
1 Ջրհոս
Ջրհոսները յուրահատուկ, ոչ սովորական անհատականություններ են: Եթե Ջրհոսն իսկապես սիրահարվել է և որոշել է զարմացնի իր սիրելիին ռոմանտիկ արարքներով՝ պատրաստվեք ամենատարբեր անսպասելի բաներին: Այդ հանդիպմանը կլինի ամեն ինչ, սկսած մատուցողներից և տաքսու վարորդից, մինչև ձեր ընկերների ներկայությունը: Այս նշանի ներկայացուցիչներին բնորոշ չեն բանական հանդիպումները, նրանք իսկապես ուզում են տեսնել սիրելի մարդուն և թողնել իրենց մասին անմոռանալի հիշողություններ: Պատրաստ եղեք միասին ժայռից թռչելու առաջարկությանը, կամ միասին ռոմանտիկ գիշեր անցկացնել անտառում՝ վրանի տակ: Ջրհոսները յուրահատուկ, ոչ սովորական մտածելակերպ ունեն, դրա համար էլ պատրաստ եղեք նրան, որ ռոմանտիկ հանդիպումից հետո, ձեր Ջրհոսը կարող է իր համար նոր մեկին գտնել՝ նոր ռոմանտիկ առիթներ ստեղծելու համար: