Ավելի քան 114 հազար իրաքցիներ լքել են իրենց տունը Մոսուլում գործողության մեկնարկից ի վեր
МЕЖДУНАРОДНОЕԱվելի քան 114 հազար իրաքցիներ ստիպված են եղել լքել իրենց տունը ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման՝ ավելի քան 2 ամիս շարունակվող գործողության հետևանքով։ Այս մասին հայտնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Հոկտեմբերի 17-ին Մոսուլում սկսված գործողության արդյունքում ներկայում տեղահանված է հանդիսանում 114 042 մարդ (19 007 ընտանիք)»,-ասվում է հաղորդագրությունում։ Այսպիսով՝ վերջին մեկ շաբաթում հարկադիր տեղահանվածների թիվն ավելացել է ավելի քան 10 հազարով, մեկ ամսում՝ ավելի քան 40 հազարով։
Մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչության տվյալներով՝ տեղահանված անձանց 85 տոկոսը տեղավորված է ճամբարներում։ Նշվում է, որ ազատագրված շրջանների բնակիչները խմելու ջրի, սննդամթերքի և բժշկական օգնության կարիք ունեն։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



