Լուկաշենկոն Բելառուսում սուգ է հայտարարել՝ կապված Տու-154-ի վթարի հետ
МЕЖДУНАРОДНОЕԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարել՝ կապված ՌԴ ՊՆ Տու-154 ինքնաթիռի վթարի հետ։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը։
Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքնաթիռի վթարի մասին հաղորդագրությունն անտարբեր չի թողել ոչ մի բելառուսի։
«Այդ ողբերգությունը մեր ընդհանուր ցավն է, և Բելառուսն այսօր ողբում է Ռուսաստանի հետ միասին։ Այս դժվարին րոպեին մենք Ռուսաստանի կողքին ենք՝ լիովի կիսելով այդ սոսկալի վիշտը»,-ասվում է Պուտինին հասցեագրված Լուկաշենկոյի ցավակցական ուղերձում։
Նախագահի հանձնարարականով դեկտեմբերի 26-ին նախագահի նստավայրի և այլ պետհաստատությունների շենքերի դրոշները կիջեցվեն՝ ի նշան զորակցության։ Սահմանափակված է նաև ժամանցային հաղորդումների հեռարձակումը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



