Ջրից հանվել է Տու-154-ի աղետի 11-րդ զոհի մարմինը
МЕЖДУНАРОДНОЕՋրից հանվել է Սոչիի մոտ Տու-154 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված 11-րդ մարդու մարմինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցության դեպարտամենտին:
«Ջրից հանվել է ավիաաղետի ժամանակ 11-րդ զոհվածի մարմինը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում նաեւ հայտնել են, որ ջրասուզորդների խումբը աղետի վայրում մեծացել է մինչեւ 109 ջրասուզորդ:
ՌԴ ՊՆ-ի Տու-154 ինքնաթիռը, որում եղել է 84 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ, դեկտեմբերի 25-ի առավոտյան Ադլերի օդանավակայանից թռչում էր Լաթաքիա եւ կործանվել է Սեւ ծովի ջրատարածքում: ՊՆ-ի տվյալներով՝ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Սոչիի ափամերձ շրջանից 1,5 կմ հեռավորությամբ 50-70 մետր խորության վրա:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



