Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության փոխնախագահը
МЕЖДУНАРОДНОЕԴիարբեքիրի հանրապետական դատախազության կողմից տարվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Այսել Թուղլուքը: Այս մասին տեղեկացնում է CNN Turk-ը:
Ձերբակալությունը տեղի է ունեցել Անկարայում: Դեռևս հայտնի չէ, թե ինչում է մեղադրվում ընդդիմադիր գործիչը:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 12-ը ներկայում կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



