Քադիրովը Ելիզավետա Գլինկայի անունը շնորհեց Գրոզնու մանկական հիվանդանոցին
МЕЖДУНАРОДНОЕՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը որոշում Է ընդունել հավերժացնել Սեւ ծովում Տու-154 ինքնաթիռի աղետից զոհված «Արդար օգնություն» հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկայի հիշատակը եւ նրա անունը շնորհել Գրոզնու Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցին:
«Իմ կողմից որոշում Է ընդունվել Ելիզավետա Պետրովնայի անունը շնորհել Գրոզնի քաղաքի Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցին»,-դեկտեմբերի 26-ին ասել Է Քադիրովը «Ինտերֆաքս»-ին:
Բացի այդ, Քադիրովը հետմահու «Չեչնիայի Հանրապետության հանդեպ վաստակի համար» մեդալով Է պարգեւատրել Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի-պարի անսամբլի՝ ավիաաղետից զոհված գեղարվեստական ղեկավար Վալերի Խալիլովին:
«Վստահ եմ, որ այս մեծ մարդկանց անունները ընդմիշտ կգրվեն Ռուսաստանի պատմության մեջ»,-ասել Է Չեչնիայի ղեկավարը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream



