Մի քանի անգամ եղել եմ Ձմեռ պապի դերում. ինչպես են Ամանորին պատրաստվում Թեւան Պողոսյանի ընտանիքում (Photo)
ФОТОWnews.am-ը գրում է.
Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս Wnews.am-ը ներկայացնում է ամանորյա հարցազրույցների շարք հայ պաշտոնյաների հետ։ Մեր առաջին զրուցակիցը ԱԺ պատգամավոր Թեւան Պողոյանն է։
Ինչպե՞ս եք Ձեր ընտանիքում պատրաստվում Ամանորին, ե՞րբ են սկսվում տոնական նախապատրաստությունները։
Ծրագրում ենք շուտ սկսել, բայց, ինչպես միշտ, շատ հարցեր մնում են վերջին օրերին: Ամանորին պատրաստվում ենք ճիշտ այնպես, ինչպես ցանկացած հայաստանյան ընտանիք:
Ինչպե՞ս եք դիմավորում Նոր տարին։ Արդյո՞ք Ձեր ընտանիքում որեւէ հատուկ ավանդույթ կա։
Տանը՝ամբողջ ընտանիքով: Հավաքվում ենք սեղանի շուրջ, ունենք 4 ավանդական կենաց, պարում ենք ու հետո այցելում ծնողներին, քույրիկիս ընտանիքին, ընկերներին ու հարևաներին: Իսկ ամսի 1-ին տանն ենք լինում, քանի որ մեր սանիկներն ու ընկերներն են այցելում մեզ: Գլխավորը բարձր տրամադրություն է և հույսը դեպի բարի ու խաղաղությունով լի տարի:
Ինքներդ որեւէ ճաշատեսակ պատրաստու՞մ եք։ Ո՞րն է Ձեր ամենասիրած ամանորյա ճաշատեսակը։
Ընդանրապես ճաշատեսակների պարտադրանք չկա, բայց մեր ավանդական ճաշատեսակները փորձում ենք պատրաստել: Օգնում եմ ամեն ինչում, ինչի կարիքը լինի: Խոհանոցին տիրապետում եմ, և եթե պետք լինի կպատրաստեմ ինչ-որ պետք է: Բալիկներս մեծացել են արդեն և շատ հարցերում սկսել են ինձ խնայել: