Արքայախնձոր՝ ընդդեմ հազի
ФОТОԱրքայախնձորից պատրաստված թարմացնող հյութն արդյունավետ է հազը բուժելու համար, որը նաև լավացնում է իմունային համակարգը:
Այն հարուստ է վիտամին C-ով: Արքայախնձորի մեկ բաժակ հյութը պարունակում է վիտամին C-ի անհրաժեշտ չափաքանակի կեսը:
Այն մագնեզիումի հրաշալի աղբյուր է: Արքայախնձորն օգտակար է ոչ միայն վիտամին C պարունակելու պատճառով, այլև այն մագնեզիումի հրաշալի աղբյուր է, ինչն օգնում է օրգանիզմին յուրացնել կալցիումը, լավացնում է նյութափոխանակությունը և դրական ազդեցություն ունենում նյարդային համակարգի վրա:
Արքայախնձորը՝ հազի դեմ: Եթե երկար ժամանակ հազ ունեք, արքայախնձորի հյութ խմեք: Դրանով կամրացնեք իմունիտետն ու օրգանիզմի՝ բորբոքումների և ինֆեկցիաների դեմ պայքարելու կարողությունը: Արքայախնձորի հյութը օգնում է ազատվել խորխից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: