Հնդկաստանը նոր բալիստիկ հրթիռ Է փորձարկել, որը կարող Է միջուկային մարտագլխիկ կրել
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանը «Ագնի-5» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում Է կատարել, որը կարող Է միջուկային մարտագլխիկ կրել: Այդ մասին դեկտեմբերի 26-ին հայտնել Է Times of India-ն:
«Թեստային թռիչքը հաջող Է ճանաչվել բոլոր պարամետրերով»,-հրատարակությունը մեջբերել Է երկրի իշխանությունների՝ անունը չնշված ներկայացուցչի խոսքը:
6 հազար կիլոմետր հեռահարությամբ հրթիռն արձակվել Էր Օրիսա արեւելյան նահանգի ծովափից՝ Աբդուլ Կալամ կղզու զինափորձարանից:
Սա նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արդեն չորրորդ փորձարկումն Է, նախորդ երեքը կայացել են 2012, 2013 եւ 2015 թվականներին: Հրթիռը դեռ մի քանի փորձարկում պետք Է անցնի, նախքան երկրի զինված ուժերի զինանոցը համալրելը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream



