Հակառակորդի ակտիվությունը վերջին ամիսների համեմատ նվազել է. Սեյրան Օհանյան
ОБЩЕСТВОՀայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվությունը վերջին ամիսների համեմատ նվազել է: Այս մասին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Վերջին ամիսների համեմատ, քչացել են հակառակորդի կրակոցները: Դա, հավանաբար, պայմանավորված է մեր հարևանների տրամադրությունից, ինչպես նաև այն հուժկու պատասխանների հետ, որ մեր բանակի զինվորները տալիս են նրանց»,- նշեց նախարարը:
Նա հավաստիացրեց, որ հայկական բանակի ստորաբաժանումները թե հայ ադրբեջանական սահմանին, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրենց խնդիրները գիտեն և վստահաբար կատարում են իրենց պարտականությունները:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



