ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Տու-154-ի կործանման չորս վարկած է ստուգում
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հասարակական կապերի կենտրոնում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Սեւ ծովում պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի կործանման գործով ստուգվում Է չորս հիմնական վարկած:
«Հիմնական աշխատանքային վարկածներն են՝ շարժիչի մեջ կողմնակի առարկաների ընկնելը, անորակ վառելիքը, նավավարման սխալը, ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը»,-հայտնել են ԱԴԾ-ում:
«Օդանավում ահաբեկչական գործողության կամ դիվերսիայի հնարավորությունը մատնանշող նշաններ ու փաստեր ներկայում չեն ստացվել»,-հավելել են կենտրոնում, նշելով, որ աղետյալ ինքնաթիռը ռազմական նշանակության բեռներ չԷր փոխադրում:
ԱԴԾ-ում նաեւ ընդգծել են, որ հաջողվել Է կապ հաստատել ինքնաթիռի անկման ականատեսների հետ, որոնց հետ այժմ աշխատում են հետաքննչական խմբի անդամները:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream



