ԵԱՏՄ երկրների ղեկավարները ստորագրել են մաքսային կոդեքսը
ОБЩЕСТВОԵվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարները ստորագրել են միության մաքսային կոդեքսը: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը` ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական միության գերագույն խորհրդի նիստի ավարտին։
Սարգսյանը պարզաբանել է, որ Ղրղզստանը, որը փաստաթղթերի ստորագրման գործընթացի ժամանակ չի ստորագրել մաքսային կոդեքսը, արդյունքում հաստատել է այն:
Նշենք, որ ԵԱՏՄ-ն միջազգային տնտեսական կազմակերպություն է, որն ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ միության կազմի մեջ են գտնվում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
ԵԱՏՄ մաքսային կոդեքսը հիմնարար փաստաթուղթ է, որը կարգավորում է մաքսային հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության տարածքում:
РИА Новости-ի հաղորդմամբ` տվյալ փաստաթուղթն առաջին մասշտաբային նորմատիվ-իրավական ակտն է, որը շոշափում է մաքսային կարգավորման ոլորտը: Այն մշակվել է պետական օրգանների և եվրասիական «հնգյակի» բիզնես-համայնքների կողմից: