Ինչ պետք է լինի սեղանին Կարմիր աքաղաղի տարում, որ տարին հաջողակ լինի
ФОТО2017 թվականը դիմավորելու համար պատրաստված սեղանը, անպայման, պետք է համապատասխանի Կարմիր աքաղաղի նախապատվություններին։ Նրա ճաշակով պատրաստված ուտեստները ձեր տարին հաջողությամբ կլցնեն։
lady.tochka.net-ը գրում է, որ ամանորյա սեղանին, անպայման, պետք է թարմ բանջարեղենից պատրաստված աղցաններ լինեն։ Աքաղաղը սիրում է թարմ ու բնական մթերք։ Հիմնական ճաշատեսակների ցանկում կարող եք դիտարկել բրինձ, ձուկ և այլ ծովամթերք։ Պետք չէ խուսափել հավի կամ հնդկահավի մսից։
Տոնական սեղանին պետք է տեղ գտնեն նաև թխվածքաբլիթները։ Դրանք առաջին հերթին ամանորյա խորհրդանիշներ են, ինչպես նաև ցանկալի են աքաղաղին։ Կարող եք թխվածքաբլիթներին ցիտրուսային երանգներ ավելացնել։
Շատ կարևոր է, որ սեղանին, անպայման, մրգեր լինեն։ Դրանք կարող եք գեղեցիկ ձևավորել ու մատուցել։ Մրգերն ոչ միայն կգեղեցկացնեն ձեր տոնական սեղանը, այլև կգրավեն աքաղաղի ուշադրությունն ու համակրանքը։
Պատրաստեք այն, ինչ սիրում եք, սակայն մի մոռացեք գեղեցիկ ձևավորման մասին։