Կոտայքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Կոտայքի մարզի ավտոճանապարհները, ինչպես նաև Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Չայնիի ոլորաններին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում և Կոտայքի մարզում առկա է մառախուղ:
Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Դիլիջան-Իջևան, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Աշտարակ-Եղվարդ և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի հանրապետության ՃԿԿ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: