Ավտոբուսում գողություն կատարած անձը բերման է ենթարկվել
ОБЩЕСТВОՈստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մաթևոս Հ.-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ: Մաթևոս Հ.-ն հայտնել է, որ այն գողացել է թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում, մի կնոջ պայուսակից:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Ավելի վաղ, դեկտեմբերի 26-ին 1983 թ. ծնված Գոհար Փ.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման, զեղչային և բանկային քարտեր:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



