Վրաստանի նախագահը ներում Է շնորհել 175 դատապարտյալների
ОБЩЕСТВОՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներում Է շնորհել 175 դատապարտյալների: Այդ մասին դեկտեմբերի 27-ին նախագահի վարչակազմում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է Համաներման հարցերի հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Նա նշել Է, որ 122 դատապարտյալներ ազատազրկման վայրերից դուրս կգան արդեն այսօր, իսկ 53-ի պատժաժամկետները կրճատվել են:
«Վրաստանի նախագահը ներում Է շնորհել 175 դատապարտյալների: Նրանցից 122-ն այսօր իսկ դուրս կգան պատժական հիմնարկներից: Ինչ վերաբերում Է 53 դատապարտյալներին, նրանց պատժաժամկետները կրճատվել են: Ներման արժանացածներից 14-ը կանայք են, նրանցից 12-ն արդեն այսօր կլքեն ազատազրկման վայրերը, իսկ երկուսի պատժաժամկետը կրճատված Է»,-հավելել Է Քորիձեն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



