Կարող եմ մահանալ ցանկացած պահի. 47-ամյա Աբրահամ Ռուսսոն պատմել է առողջական խնդիրների մասին
ОБЩЕСТВОՍիրիայում ծնված, ծագումով հայ, հայտնի ռուսաստանցի փոփ-երգիչ Աբրահամ Ռուսսոն պատմել է առողջական խնդիրների մասին և հայտարարել է, որ ցանկացած պահի կարող է մահանալ:
Ինչպես գրում է rambler.ru-ն` 47-ամյա երգչի մոտ, ով 2006-ին մի քանի հրազենային վերք էր ստացել իր մեքենայի ուղղությամբ բացված կրակահերթի ժամանակ, աղիների ուռուցքներ են հայտնաբերվել: Երգչի նկատմամբ իրականացված մահափորձի ժամանակ 3 փամփուշտ անցել էր Ռուսսոյի մարմնի միջով, ընդ որում` որովայնի վերքը Սկլիֆասովսկու ինստիտուտում ծայրահեղ ծանր էին որակել:
Արտիստը մի քանի վիրահատության էր ենթարկվել, որի ժամանակ հեռացրել էին աղիների 30 սմ-անոց հատվածը: «Բազմաթիվ վիրահատությունների պատճառով ես այժմ զանազան հիվանդություններ ունեմ: Ցանկացած պահի կարող է նոպա սկսվել, և ես կարող եմ մահանալ: Վերջերս բժիշկները ուռուցք են հայտնաբերել աղիների այլ հատվածում», - ասել է երգիչը: