Հրաժարվելով այս 10 սննդից՝ դուք ձեռք կբերեք ձեր երազած հարթ և ձիգ փորը
ФОТОԲոլորն էլ ցանկանում են ունենալ հարթ և ձիգ փոր, սակայն միայն մարզվելով դուք չեք հասնի ցանկալի արդյունքի:
Ձեզ ենք ներկայացնում 10 սնունդ, որոնցից պետք է կտրականապես հրաժարվել:
Խուսափե՛ք ալկոհոլային ըմպելիքներից
Որոշ ալկոհոլային ըմպելիքներ հարուստ են կալորիաներով, սակայն սա չէ գլխավորը: Ալկոհոլի օգտագործումը մեծացնում է ախորժակը և շփոթության մեջ է գցում գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է լցվածության, լիության զգացողության համար: Այսպիսով՝ նշանակություն չունի, թե որքան կուշտ եք դուք, մեկ գավաթ գարեջրից հետո դուք պարտադիր մի բան կուտեք:
Հրաժարվե՛ք գազավորված ըմպելիքներից
Չնայած որ մենք անընդհատ լսում ենք սրա մասին, միևնույն է, չենք կարողանում հրաժարվել: Բայց եթե դուք իսկապես ցանկանում եք հրաժեշտ տալ ավելորդ կիլոգրամներին, ապա պետք է վերջ տաք գազավորված զովացուցիչ ըմպելիքներ օգտագործելուն: Անգամ ցածր կալորիականությամբ ըմպելիքները դանդաղեցնում են մետաբոլիզմը, և ձեր օրգանիզմը հակվում է ավելորդ գրամներ հավաքելուն:
Մի՛ ծամեք ծամոն
Երբ դուք ծամոն եք ծամում, ձեր օրգանիզմը պատրաստվում է սնունդ ընդունելու: Բացի այդ՝ ծամելու ընթացքում արտադրվում է ստամոքսահյութ և ձեզ մոտ սովի զգացում է առաջանում:
Պահպանե՛ք ցածր աղայնության սննդակարգ
Հիշե՛ք, շաքարավազի և աղի քանակությունը պետք է սահմանափակվի, հատկապես, եթե դուք ունեք արյան բարձր ճնշում:
Հրաժարվե՛ք արագ սննդից
Գաղտնիք չէ, որ արագ սնունդը չափից դուրս շատ կալորիաներ է պարունակում, որոնք բազմաթիվ առողջական խնդիրների պատճառ են դառնում: Բացի այդ՝ արագ սնունդ օգտագործելը ձեզ թույլ չի տալիս ձերբազատվել ավելորդ քաշից:
Մոռացե՛ք մայոնեզի մասին
Եթե դուք մայոնեզի և մայոնեզային աղցանների սիրահար եք, ապա դուք պետք է իմանաք, որ մայոնեզը պարունակում է առնվազն 80% ճարպ:
Հրաժարվե՛ք ֆրիից (տապակած կարտոֆիլ)
Այո՛, բոլորս էլ շատ ենք սիրում այս ուտեստը, սակայն եթե դուք ցանկանում եք ձերբազատվել ավելորդ կալորիաներից, ապա պետք է հրաժարվեք ֆրիից: Այսպիսի ուտեստը ոչ միայն նպաստում է կիլոգրամների ավելացմանը, այլև բթացնում է միտքը:
Մոռացե՛ք պաղպաղակի մասին
Սա գաղտնիք չէ և մեկնաբանության կարիք անգամ չկա:
Մի՛ օգտագործեք օրգանիզմը ուռացնող սնունդ
Անգամ ամենանիհար մարդիկ կարող են ունենալ տեսանելի փոր, եթե օգտագործեն օրգանիզմում գազեր առաջացնող և ուռացնող սնունդ:
Մի՛ խաբվեք «առանց շաքարի» ուտեստներին
Այսպիսի սնունդը նպատակահարմար է միայն շաքարային դիաբետ ունեցողների համար: