Բարձրահասակ լինելու պատճառով ձմեռ պապի դերում չեմ եղել. ինչպես են ամանորին պատրաստվում նախարարի ընտանիքում. լուսանկարներ
ФОТОWnew.am-ը գրում է.
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը խոստովանում է, որ Ձմեռ պապի դերում երբեւէ չի եղել բարձրահասակ լինելու պատճառով։ Wnews.am-ին տված հարցազրույցում նախարարը պատմել է ամանորյա նախապատրաստությունների, ընտանեկան ավանդույթների, ամանորյա սիրած ճաշատեսակի մասին։
Ինչպե՞ս եք Ձեր ընտանիքում պատրաստվում Ամանորին, ե՞րբ են սկսվում տոնական նախապատրաստությունները։
Ամանորյա նախապատրաստական աշխատանքները մեր ընտանիքում ընթանում են ինչպես բոլոր հայկական ընտանիքներում: Նվերների, տոնական սեղանի, մյուս տոնական պատրաստությունների մասին նախօրոք հոգ են տանում մայրս, կինս, քույրս:
Ինչպե՞ս եք դիմավորում Նոր տարին։
Դիմավորում ենք տանը, ընտանիքի բոլոր անդամներով՝ տոնական սեղանի շուրջ:
Ընտանիքում Ամանորի որեւէ հատուկ ավանդույթ ունե՞ք:
Պարտադիր միասին և միայն տանն Ամանորը դիմավորելն էլ հենց մեր ավանդույթն է: Ամանորը ընտանեկան տոն է և յուրաքանչյուր մարդ հատկապես այդ գիշեր պետք է ձգտի իր ամենահարազատ և մտերիմ մարդկանց միջավայրում և իր տանը դիմավորել :
Ինքներդ որեւէ ճաշատեսակ պատրաստու՞մ եք։
Ցավոք շատ հեռու եմ խոհանոցից և ինքս որևէ ճաշատեսակ չեմ պատրաստում: Այդ պարտականությունն իրենց վրա են վերցրել ընտանիքիս մյուս անդամները: Նրանք են նաև զարդարում և ձևավորում սեղանը:
Ո՞րն է Ձեր ամենասիրած ամանորյա ճաշատեսակը։
Շատ եմ սիրում պասուց դոլման, որն առանձնահատուկ համեղ է ստացվում հենց Ամանորի առիթով պատրաստելիս:
Ի՞նչ նվեր եք ստացել Ամանորին, որը մինչեւ օրս հիշում եք։
Ինձ համար բոլոր նվերներն էլ թանկ են, ես հիշում բոլորը, չէ որ դրանք Ձմեռ պապիկն է նվիրել:
Ինչպե՞ս են ձեր ընտանիքում մատուցվում տոնական նվերները։
Ամանորյա նվերները գիշերը ծածուկ դնում ենք մահճակալի մոտ և առավոտյան դրանք գտնում են իրենց տերերին:
Շարունակությունը՝ այստեղ