Ռոնալդուն պարզապես անհավանական է
СПОРТՄադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսն անհավանական է համարում «արքայական ակումբի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղը։ Նախորդ շաբաթ «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը «Ռեալի» կազմում Պրիմերայում խփած գոլերի քանակով գերազանցել է Ռաուլին։
«Նրանց համար, ովքեր սիրում են համեմատությունները, այժմ խոսքեր չեն գտնում, որպեսզի նկարագրեն այն, թե ինչ են անում Ռոնալդուն եւ Մեսսին։ Այդպիսի ֆուտբոլիստներ դեռ չեն եղել պատմության մեջ, նրանք այլ մակարդակի են։ Կրիշտիանուն պարզապես անհավանական է, քանի որ վերջին 6 մրցաշրջանում խփում է ավելի քան 50 գոլ։ Բայց խփել նույնիսկ 20 գոլ չափազանց բարդ է։
Չափազանց գոհ եմ կարիերայիցս, սակայն Ռոնալդուն դեռ շատ տիտղոսներ կնվաճի։ Նա ունակ է շարունակել նման քանակի գոլեր խփել եւ օգնել թիմին հաղթել»,- Ռաուլի խոսքը մեջբերում է «Marca»-ն։
1
Когда сформируется новая власть? «Паст»
2
Рука помощи для каждой семьи: завершен первый этап поддержки вынужденных переселенцев из Арцаха
3
А теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»
4
Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
5
Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»



