Թրամփը կչեղարկի Օբամայի հրամանագրերի մեծ մասը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնն ստանձնելուց հետո, կչեղարկի գործող նախագահ Բարաք Օբամայի հրամանագրերի մեծ մասը: Այս մասին Fox News Sunday–ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Թրամփի անցումային թիմի անդամ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, հանրապետական Նյուտ Գինգրիչը, որը նաև հավելել է, թե դրա համար կպահանջվի բարձր որակավորում ունեցող իրավաբանների կողմից տարվելիք մեծ աշխատանք: «Օբամայի թողած ժառանգությունը նման է փչովի տիկնիկի, որը գնալով ավելի ու ավելի է թսկում»,–ասել է Թրամփի համախոհը: Հիշեցնենք, որ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կայանալու է հունվարի 20–ին, ինչից հետո 70–ամյա հանրապետականը կստանձնի նախագահի լիազորություններն ու պարտականությունները:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



