Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

2016–ի ամենաընդգծված դիմագիծը բողոքի արտահայտությունն էր

МЕЖДУНАРОДНОЕ

Անցնող տարվա քաղաքական ընդգծված դիմագիծն, իհարկե, համաշխարհային բողոքի արտահայտությունն էր: Բողոք, որ հատկապես արևմտյան աշխարհում կարելի է բնութագրել որպես Սառը պատերազմից հետո էլիտաների դեմ ուղղված ամենախոշոր անարյուն ընդվզում:

Այս առումով, իհարկե, Միացյալ Թագավորության «Բրեքսիթն» ու Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելն ամենանշանակալի փաստերն էին: Եվ եթե վերանալու լինենք կոնկրետ քաղաքական նախասիրություններից ու ամեն տեսակ հակամետություններից, նաև՝ համարձակվենք ընդհանրացնել բողոքի բովանդակությունը, անկասկած, պիտի նշել, որ տարածվող ընկալումների համաձայն՝ ազգային պետությունների արհամարհումը և սեկուլյարիզմի վրա հիմնված գլոբալիզմը ոչ մի լավ բանի չեն հանգեցրել Սառը պատերազմից հետո ձևավորված աշխարհում: Հակառակը, մարդու իրավունքների պաշտպանության քողի տակ ծպտված, գլոբալիզմը միայն փոքրամասնության իրավունքն է հաստատել մեծամասնության նկատմամբ, այդկերպ անհավասարաչափ բաշխելով նաև ակնկալվող և ստեղծվող բոլոր բարիքերը: Համենայն դեպս, այս պահին այդպես են իրականությունն ընկալում նրանք, որոնք անարդարության և աճող անպաշտպանվածության դեմ են ձայն բարձրացնում:

Մինչև 2015 թվականը էլիտաների դեմ ուղղված բողոքը նախ՝ թույլ էր արտահայտված և հետո՝ հնարավոր էր տեղերում վերահսկել: Բայց այն բանից հետո, երբ նույնիսկ զարգացած արևմտյան երկրներում աճեցին գործազրկությունը, ահաբեկչությունները, երբ մարդիկ հայտնաբերեցին, որ քաղաքական կյանքը պտտվում է իրարից բացարձակապես չտարբերվող և նույն կենտրոններից ղեկավարվող ինսայդերների կողմից` ընդվզումը դարձավ անվերահսկելի:

Եվրոպայում նախկինում լուսանցք մղված եվրոսկեպտիկները սկսեցին ավելի ու ավելի բարձրաձայն խոսել ազգային պետությունների և Բրյուսելի դիրեկտիվից ազատագրվելու անհրաժեշտության մասին, և դրա ամենացցուն արդյունքը «Բրեքսիթով» դրսևորվեց, իսկ ԱՄՆ–ում, նույնիսկ անորոշության և առանձին տագնապների գնով, մարդիկ հրաժարվեցին համակարգի այնպիսի փորձառու պահապանից, ինչպիսին Հիլարի Քլինթոնն էր: Եվ, անշուշտ, ճշմարիտ են նրանք, ովքեր պնդում են, թե սա դեռ վերջը չէ, և նոր տարում մենք իրապես փոփոխվող աշխարհի ականատեսը կլինենք: Այս կոնտեքստում, սակայն, չենք կարող նաև չնկատել, համակարգային էլիտաների հակահարձակումը հանրությունների դեմ:

Նույն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, օրինակ, ուժերի գերագույն լարումով է ջանում պահպանել արևմտյան աշխարհի նախկին բովանդակությունը, իսկ ամենատարբեր ինստիտուտներից էլ տեսակետներ են հնչում այն մասին, թե իրականում դեմոկրատիա կոչվածը հենց այդպիսին էլ պիտի լիներ, և թե՝ այն ոչ թե չարացած–անուս ամբոխի իշխանությունն է, որտեղ մտածում են, թե իրենք որևէ պարտավորություն չունեն, օրինակ, Իրաքի, Սիրիայի կամ Ուկրաինայի ժողովրդավարացման համար վճարելու, այլ հանրության մտածող հատվածի, որն իր ետևից է տանում հասարակություններին և, այո, իրեն պարտավորված է զգում թե՛ Սիրիայի, թե՛ Իրաքի և թե՛ Ուկրաինայի ժողովրդավարացման համար:

Բայց մարդիկ անդրդվելի են. դատելով սեփական բարեկեցության, անվտանգության աստիճանից՝ նրանք այն կարծիքին չեն, թե, այսպես կոչված, իրենց փոխարեն և իրենց համար մտածող էլիտաները արևմտյան աշխարհին ճիշտ հանգրվանների են հասցրել: Իսկ հաշվի առնելով նաև աշխարհի թեժ կետերը, հատկապես` Մերձավոր Արևելքում կատարվողը, իսլամական աշխարհի ռադիկալացումը, ահաբեկչությունների աճը, ՌԴ–ԱՄՆ–ԵՄ հակառակությունը, սառը պատերազմի և անգամ նոր համաշխարհային պատերազմի վերսկսման հնարավորությունը, բոլորն իրենց հարց են տալիս՝ իսկ գուցե արժե՞ փոխել նրանց, ովքեր այս ամենի հեղինակներն են:

Գուցե հնարավո՞ր է խուսափել այն բոլոր վերահաս դժբախտություններից, որ երևակվում են առկա քաղաքականության արդյունքում: Թե՞, հնարավոր է, ավելի վատ ժամանակներ վրա հասնեն, և բոլորը երազեն այն, ինչ վատն էին համարում ժամանակին: Ուղիղն ասած՝ տագնապներ կան, և դրանց ամենատարբեր հանդերձներ են հագցնում: Բայց մի բան հստակ է, որ ամբողջ աշխարհում մարդիկ փոփոխություններ են ցանկանում և այլևս չեն պատրաստվում բավարարվել այն ամենով, ինչ առաջարկվում է հին աշխարհի հին էլիտաների կողմից: Որքանով և ինչպես կփոփոխվի աշխարհը 2017 թվականին, իհարկե, որոշակիորեն կուրվագծվի:

Բայց ակնհայտ է, որ մենք ապրում ենք բացառիկ պատմական մի ժամանակամիջոցում, որը ոչ միայն բողոքով, այլև հին աշխարհի հիմքերի՝ նախադեպը չունեցող սասանմամբ է դրսևորվում:

«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции