Պակիստանում ալկոհոլից թունավորվելու հետեւանքով 21 մարդ է մահացել
МЕЖДУНАРОДНОЕՊակիստանում առնվազն 21 մարդ է մահացել անօրինական ալկոհոլից թունավորվելու հետեւանքով։ Տասնյակ մարդիկ հիվանդանոցում են գտնվում, հայտնում է BBC–ն։
Միջադեպը տեղի է ունեցել Սուրբ ծննդյան օրը Թոբա Թեք Սինգհ քաղաքում, որը մայրաքաղաք Իսլամաբադից 330 կմ հեռավորության վրա է։ AFP–ի տվյալներով՝ տուժածների թվում հիմնականում քրիստոնյաներ են, որոնք ապրում են քաղաքում առանձին գաղութով։
Թունավոր խմիչքն արտադրել են տեղաբնակները Սուրբ ծննդյան համար։
Պաշտոնապես Պակիստանում ալկոհոլի վաճառքն ու սպառումը մուսուլմանների համար արգելված է։ Օտարերկրացիներին եւ կրոնական փոքրամասնություններին այն վաճառում են մեծ սահմանափակումներով։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



