Հայտնիներից ով և քանի միլիոնով է ապահովագրել մարմնի տարբեր մասերը
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Տարբեր աշխարհռչակ ապրանքանիշեր իրենց համար ներկայացուցիչ և գովազդային անձ ընտրելիս առաջնորդվում են տվյալ հայտնի անձնավորության մարմնի առանձնահատկություններով: Այս մասին գրում է Business Insider-ը և ներկայացնում, թե այդ հայտնիներից ով մարմնի որ մասն է ապահովագրել միլոնավոր դոլարներով:
1. «Տգեղ Բեթին» սերիալից հայտնի Ամերիկա Ֆերերան 2007-ին 10 մլն դոլարով ապահովագրել է իր ժպիտը:
2. 2004-ին Braun գերմանական տեխնոլոգիական ընկերության դեսպան ճանաչվելուց հետո մոդել Հեյդի Քլամը 1 մլն դոլարով ապահովագրել է ոտքերը:
3. NFL-ի խաղացող Տրոյ Պոլամալուն 1 մլն դոլարով ապահովագրել է մազերը:
4. 2006-ին Ռիհաննան Gillette ընկերության կողմից արժանացել «Աստվածուհու ոստքեր» մրցանակին և 1 մլն դոլարի ապահովագրություն ստացել ընկերությունից:
5. «Ֆորմուլա-1-ի» չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն 2010-ին 11 մլն դոլարով ապահովագրել է բութ մատները:
6. Թինա Թերները 1996-ին 3.2 մլն դոլարով ապահովագրել էր ոտքերը, սակայն մեկ տարի անց հայտարարել էր, որ ողջ մարմինն է ապահովագրել:
7. 2006-ին Gillette Venus-ից մրցանակի է արժանացել նաև Մրայա Քերին` 1 մլրդ դոլարով ապահովագրելով ոտքերը:



