Հնդկաստանում ռելսերից դուրս են ընկել մարդատար գնացքի 14 վագոններ
ОБЩЕСТВО Առնվազն երկու մարդ Է զոհվել, եւս 43-ը` տուժել դեկտեմբերի 28-ին Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգի Կանպուր քաղաքից ոչ հեռու մարդատար գնացքի 14 վագոնների դուրս ընկնելու հետեւանքով: Ինչպես հայտնել Է NDTV հեռուստաալիքը, բժիշկները ութ տուժածների վիճակը գնահատում են՝ օրհասական:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ աղետը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 05:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 04:20-ին), երբ գնացքն անցնում Էր ցամաքած ջրանցքի վրայով ձգվող կամրջով՝ Կանպուրից 70 կիլոմետր հեռավորության վրա: Վագոններից երկուսն ընկել են ջրանցքի հունի մեջ:
Երկաթուղային աղետի պատճառները պարզվում են: Պատահարի վայրում աշխատում են փրկարարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



